суббота, 26 января 2013 г.

Շտեմարաններն ու Ընտրությունները...


Հարգելի ընկերներ Ձեզ եմ ներկայացնում հեղինակային նյութս, որը թեկնածուների կարգախոսերը և շտեմարանների բողոքը համախմբել է և կազմել մեկ ամբողջություն:

Իրոք արդեն հոգնեցուցիչ է անընդհատ լսել դիմորդների բողոքները, որոնք շատ դեպքերում ոչ թե բողոքներ են, այլ ուղղակի ճանաչելի դառնալու միջոց: Հիշեք ընկերներ՝ ԵՍ ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿՆ ԵՄ, սակայն, խնդրում եմ մի փոքր սառնասիրտ և ավելի կշռադատված մոտեցեք այս խնդրին: Համաձայն եմ այսօրվա շտեմարանները նման են Հրանտ Բագրատյանի Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարությանը, երբ պարոն Բագրատյանը ներկայացնում է մարդկանց, քչերն են հասկանում: Նույն պատմությունը այսօրվա շտեմարաններն են, որոնք նեղ մասնագիտական շատ հարցեր են իրենց մեջ ներառում: Խնդրում եմ հիշեք Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Մեկ անգամ և միասին: Եկեք լավ պարապենք և ընդունվեք, այնուհետև մեր այսօրվա հավատը ապացուցենք գործերով/Պարույր Հայրիկյան/: Ընկերներ, դիմորդներ, պատասխանատուներին մենք պետք է ապացուցենք, որ մենք կարող ենք համախմբվել և հաղթահարել դժվարությունները: Չէ՞ որ, մենք գնում ենք դեպի ապահով Հայաստան: Եկեք ոչ թե սպասենք երբ, մեզ տանեն ապահով Հայաստան, այլ մենք ինքներս մեզ տանենք: Ամենակարևորը հիշեք, որ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ Է...
Եվ վերջում դիմում եմ բոլոր շտեմարան կազմողներին և այն մարդկանց ովքեր չարացել են մեկմեկու հանդեպ: Եղեք բարի, եղեք ազնիվ և փորձեք միշտ ժպտալ, քանի որ ՎԵՐևՈՒՄ ԱՍՏՎԱԾ ԿԱ:

Հ.Գ. Խնդրում եմ նյութում չտեսնել ոչ մի քաղաքական ենթատեքստ, սակայն դիմորդները թող ամենայն լրջությամբ կարդան և պայքարեն համախմբված, և իհարկե պայքարեն լավ մասնագետ դառնալով:

пятница, 14 декабря 2012 г.

Եվ նա էլ սիրեց...

Դու եթե սիրում ես, ուրեմն հասկանում ես, որ այն կարող է լինել ժամանակավոր: Չկա հավերժ սեր, եթե չկա փոխադարձ հարգանք, փոխադարձ լավ վերաբերմունք, միմյանց ըմբռնում և ընկալում: Ոմանց համար՝ անիմաստ, ոմանց համար՝ ապրելու զգացմունք: Ոմանք սիրում են, որ սիրված լինեն, ոմանք սիրում են, որովհետև զգում են, ոմանք սիրում են, որ խաբված լինեն, ոմանք էլ չեն սիրում, ուղղակի սիրում են:
Մարդիկ տարբեր են և այս աշխարհում ամեն ինչ տարբեր է՝ նույնիսկ սերը: Հնարավոր է չհամաձայնվեք ինձ հետ, սակայն ես այդպես եմ զգում: Երկու մարդու մոտ չի կարող նույն սերը լինել՝ բոլոր չափերով, բոլոր կողմերով: Ամեն մարդ սիրում է յուրովի, ամեն մարդ սիրում է այլ բան: Չեմ ժխտում հնարավոր է, որ բոլորն էլ սիրում են, բայց ոչ նույն սիրով: Ինչպես մարդը՝ բոլորին մենք մարդ ենք կոչում, սակայն մեկը լավն է, մյուսը՝ գեղեցիկ, այն մյուսը՝ տգեղ/իհարկե վարքով/ և այդպես շարունակ: Բոլոր զգացմունքների անունը սեր է, բայց ոչ նույնը...
Սերը կփրկի՞ աշխարհը...
Չգիտեմ, բայց մտածում եմ, որ երբ սիրում ես դու քեզ լավ ես զգում, թե հոգեպես, թե ֆիզիկապես, բայց կա նաև մյուս կողմը: Եթե սիրող մարդը բարիանում է, սիրող մարդը կարող է չարանալ, և ամեն ինչի պատրաստ կլինի, նույնիսկ մարդասպանության: Եթե սերը բարությունն է և այն կփրկեր աշխարհը, եղավ նաև հակառակ տեսանկյունը:
Սիրենք, որ սիրված լինենք...
Կարծում եմ ճիշտ չէ այս կարծիքը: Դատեք ինքներդ, երևի Ձեզանից շատերը այժմ էլ սիրում և անպատասխան են մնում, բայց դա իհարկե նրանից չէ, որ Դուք վատն եք, կամ տգեղ եք, կամ էլ այդքան արժանիք չունեք: Ընդհակառակը, սա փաստում է այն մասին, որ Դուք տարբերվում եք: Հնարավոր չէ, որ ամեն մեկը Ձեզ սիրի և Դուք բոլորին սիրեք:
Այս ամենով փորձեցի կիսվել իմ պատկերացումներով սիրո մասին: Կարծում եմ Ձեզանից շատերը չեն համաձայնվի ինձ հետ, սակայն դա ևս մեկ ապացույց կլինի այն բանի, որ սերը ամեն մեկը յուրովի է հասկանում:
Հարգանքներով՝ դեռ սիրո համը չհամտեսած Լևոն:

воскресенье, 11 ноября 2012 г.

Առաջատար...

Կյանք եմ ասել է՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜....
Ես հավատում էի և ստացվեց՝ մենք առաջատար ենք, և գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը: Ապրեն տղաները, ապրեն, որ խաղացին, պայքարեցին և ծննդյանս օրվա առթիվ ինձ նման նվեր մատուցեցին: Ապրեք ԴՈՒՔ՝ Շիրակցիներ, որ աջակցեցիք, և առաջ մղեցիք տղաներին: Ապրեն մեր մարզիչները, փայլուն աշխատանքի համար, ապրեն ղեկավարները՝ ներդրումների և ամեն ինչի համար: Վերջապես Գյումրին արթնացավ, Գյումրին ցույց տվեց, որ առաջ է գնում...Գյումրիս պայքարում է, և Գյումրիս այժմ չի պայքարում գոյության համար, այլ պայքարում է հաղթանակների համար: Ապրեն տղաները, որ մի մեծ քաղաքի այսքան մեծ ուրախություն պատճառեցին: Կուզենայի, որ ստադիոնը այնքան լիքը լինի միշտ, ինչքան Իմպուլսի հետ խաղի գավաթային եզրափակչի ժամանակ, որ 1 ժամ շուտ գալն էլ չէր օգնում, մնում էի հայ-հայ դուրսը: Ապրե՜՜՜՜՜՜՜ք....
Լեննաաականս զարգանում էէէէէէէէ......

среда, 3 октября 2012 г.

Պարտականություն, թե՞...



Հայաստան...2012 թվական...Երիտասարդություն...Սեր...Բայց արդյո՞ք դա սեր է, թե ուղղակի պարտականություն: Միթե՞ բոլորը սեր խոստովանելուց անկեղծ են գտնվում դիմացինի հանդեպ, միթե չկա միջավայրի ճնշումը, միթե՞ չեն սիրահարվում, որպեսզի ցույց տան թե սիրել են, կամ էլ սիրվել են: Ահա այս հարցերն են, որ տանջում են ինձ և որոշեցի գրել այս թեմայով:
Եկեք խոենք մեր մասին, կամ էլ շրջապատի: Ես կխոսեմ շրջապատիս մասին: Շատ մարդկանց եմ ճանաչում, շատերին լավ եմ ճանաչում, իսկ շատերին էլ՝ գերազանց: Նկատել եմ, որ շատերը ուղղակի դրդված են սիրում, կամ սիրահարվում, ինչպես կընդունեք այդ զգացումը: Շրջապատը սիրում է, ես ինչի չսիրեմ: Այս տրամաբանությամբ գրեթե բոլորը սիրահարվում են: Գտնում են մեկին ով կլրացնի այդ ինքնահաստատման մեխանիզմը, այդ թերությունը իրենց մեջ: Այո թերությունը, նրանք դա համարում են թերություն, նրանք չեն գիտակցում իրենց կատարած մեղքը, այլ շարժվում են ենթարկվելով այլոց ճնշումներին: Սա էլ մի թերություն է, որը հասունացել է մեր հասարակության մեջ, և ասեմ որ շարունակում է հասունանալ:
Իզուր չէ ասված՝ հրաշտակներն այն անվանում են երկնային պարգև, սատանաները՝ դժոխային կտտանքներ, իսկ մարդիկ՝ սեր: Դժվար է սիրել իսկապես, դժվար է գտնել իսկական սիրուն, և պետք չէ շարժվել շրջապատյան մղումներով: Վերջիվերջո պիտի ապրել, պիտի ապրել արժանավայել, ոչ թե կեղտոտ վարվելակերպ ունենալ բոլորի հանդեպ: Չկա մշտական գեղեցիկ վարվելակերպ, բայց կա արժանապատիվ պահվածք, որը փակում է չարյաց փոքրագույնը:
Եկեք չխաբենք մեկս մյուսիս, և ապրենք ազատ, անկեղծ և անեղծ աշխարհում: Սիրենք, բայց սիրենք իսկապես, սիրենք սրտանց, սիրենք ինքնաբերաբար, այլ ոչ՝ պարտադրված:
Եվ հիշեք՝ կինը այնքան ժամանակ է երիտասարդ, քանի դեռ նրան սիրում են: Այնպես որ, սիրեք Ձեր ընտրյալներին, սիրեք հավերժ և ընդմիշտ կլինեք երջանիկ նրա հետ միասին:

Հ.Գ. Հնչած կարծիքները կարող են չհամընկնել Ձեր կարծիքի հետ: Սա սուբյեկտիվ կարծիք է:

воскресенье, 23 сентября 2012 г.

Նա ինձնով, ես նրանով...

Այս խենթ ու խելառ աշխարհում, ապրում էինք մենք՝ ես ու դու: Մեկս՝ սիրում էր, մեկս՝ հարգում, մեկս՝ գերված էր, մեկս՝ սիրահարված: Կարևորը այն էր, որ մենք գնահատում էինք իրար: Գիտեինք, որ կա մի զգացում, որը կապում է մեզ, որը փրկում է մեզ, որը մեկիս դարձնում է երկուս, և երկուսիս՝ մեկ անձնավորություն:
Սիրո՞ւմ էինք...
Երևի...Երևի դա սեր էր, դա կյանքի խորհրդանիշն էր: Բայց այն մարդը ով չի սիրում և հարգում իր մորը, չի կարող սիրել ոչ մի կնոջ: Չէ, որ մայրն է՝ առաջին կինը, որին մենք սիրել ենք առաջինը, և ինչպես վերաբերվենք մենք մեր ծնողներին, այնպես էլ կվերաբերվենք մյուս աղջիկներին:
Երջանկություն գոյորություն ունի. այն թաքնված է մեր սրտերում: Սիրելով մեր մորը, մենք կգտնենք մեր կյանքի իդեալին, մեր երազանքին, և այդժամ մեր սիրած աղջիկը մեզ կպատասխանի մեղմ, քնքուշ ժպիտով: Սա է իսկական սերը, որը չունի սահմաններ, չունի նախապայմաններ, չկան դժբախտ դեմքեր, չկան և-էր և բայց-էր: Կան սիրահարված աչքեր, որոնք անընդհատ ձգտում են կատարելության: Եվ ապրում են մեկմեկու համար, այլ ոչ լոկ անձի: Մեկը տառապում է մյուսի ցավով, ուրախանում է մյուսի հաջողություններով:
Իսկ կարո՞ղ է այս ամենը լինել առանց սիրո, առանց մեր իմացած սիրո:
Իհարկե կարող է...Խոսքը ընկերների մասին է...Ընկերներ ասելով, եկեք չհասկանանք միայն տղա և տղա, աղջիկ և աղջիկ հարաբերությունները, այլ եկեք ընդլայնենք մեր աշխարհայացքը և հասկանանք, որ այս կյանքում, բացի կեղտոտ հաճույքներից, կան նաև գեղեցիկ զգացմունքներ անծանոթների միջև, կան այնպիսի մարդիկ, որոնք հարգում են իրար, և ապրում են օգնելու համար մյուսին:
Իհարկե քիչ են այն մարդիկ, որոնք ապրում են վերոնշյալ հատկանիշներով, բայց իհարկե՝ կան...
Ուղղակի պիտի լավ փնտրենք, որպեսզի կարողանանք գտնել...Չէ, որ դժվար է ապրել առանց լավ մարդու, դժվար է նաև ապրել առանց վատ մարդու...Այստեղ վատն էլ իր դերը ունի, սակայն պիտի ապրենք, որպեսզի փրկենք լավին, այս է մեր կյանքի խորհրդանիշը:
Իսկ սիրո դեպքում լինում են պահեր, երբ ցանկանում ենք սիրո դեղը խմել, որպեսզի այլևս չսիրենք...

суббота, 22 сентября 2012 г.

Շիրակ՝ իհարկե Հաղթանակ...

Այսօր Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ Շիրակ-Արարատ հանդիպումը: Երկու կողմերը տրամադրված էին մարտական, բայց զգացվում էր, որ Գյումրիի Շիրակի ֆուտբոլիստները կարգով և խաղամակարդակով ավելի բարձր մակարդակի վրա էին գտնվում: Իհարկե չնսեմացնելով Արարատի ֆուտբոլիստների խաղը, ասեմ, որ Արարատը խաղավերջում մոտ 5 րոպե չէր հեռանում Շիրակի տուգանային հրապարակից: Արթուր Հարությունյանի փայլուն խաղի շնորհիվ Շիրակը կարողացավ պահել հաղթական հաշիվը:
Սկզբում Շիրակցիների մոտ նկատվում էր լարվածություն, որն էլ հանգեցրեց ինքնագոլի: Այնուհետև Ֆոֆանա Բեկոն արագ կողմնորոշվելով մրցակցի տուգանային հրապարակում, գրավեց մրցակցի դարպասը: Անդրանիկ Բարիկյանն՝ առաջին խաղակեսի լավագույն խաղացողը և հենց դրա շնորհիվ Բարիկյանը կարողացավ շատ դիպուկ և գեղեցիկ հարվածով առաջ մղել Գյումրեցիներին:
Մինչ ընդմիջում Արարատի ֆուտբոլիստները կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը՝ 11 մետրանոց հարվածի շնորհիվ: Սակայն ինչպես նշեցի, խաղի բարձր մակարդակը իրենը ասեց, և երկրորդ խաղակեսում Արա Մկրտչյանը գրավելով Արարատի դարպասը խինդ ու բերկրանք պարգևեց Գյումրեցի հանդիսատեսին:
Մարզիչներ...
Վարդան Բիչախչյան՝ Շիրակի մարզիչ: Գտնվելով խաղադաշտում ուշադիր հետևում էի նաև մարզիչների գործողություններին: Վարդան Բիչախչյանը աչքի ընկավ իր հանգիստ բնավորությամբ, երբ Շիրակցիները սխալվում էին նա ուղղակի ընկերական խոսում էր նրանց հետ:
Աբրահամ Խաշմանյան՝ Արարատի մարզիչ: Ամբողջ հանդիպումը անցկացրեց կանգնած վիճակում: Անընդհատ, ամեն սխալից հետո, դժգոհում էր և միանգամից այդ դժգոհությունը արտահայտում պահեստային նստարանին նստածներին: Անհամբեր, բայց միաժամանակ շատ համբերատար մասնագետ: Իրոք, որ նախկին անմխիթար Արարատը, գոնե մի քիչ սկսել էր խաղալ:
Եվ ահա մրցավարներ...Ընդհանուր առմամբ խաղը լավ սպասարկեցին մրցավարները: Սակայն որոշ դեպքերում այնպիսի պարզագույն սխալներ էին գործում, որ զարմալի էր, թե նրանց ինչպես են վստահել այս հանդիպումը: Մի քանի անգամ, պարզագույն իրավիճակում եզրային նետումը տրվեց հակառակորդ թիմին, երբ պարզ երևում էր, որ գնդակը լքել է խաղադաշտը մյուս թիմի ֆուտբոլիստից: Եվ իհարկե խնայողաբար էր ցույց տալիս դեղին քարտ էր, որն էլ պատճառ հանդիսացավ այն բանի, որ անընդհատ խաղտվում էր խաղի կանոնները: 

суббота, 11 августа 2012 г.

Եվ դո՞ւ բրոտոս, թե՞...

Հայաստանի Հանրապետություն...
-Ի՞նչ...
Այո, Հայաստանի Հանրապետություն, այն կա, և այնտեղ տիրում է միայն սուտը, կեղծիքը, անիմաստ ընտրությունները, օլիգոպոլիկ համակարգը, կրիմինալ աշխարհը, բարձր հարկային դաշտը և շատ այլ հետաքրքիր երևույթներ, որոնցով մենք տարբերվում ենք մնացածներից: Լավ, թե՞ վատ դուք որոշեք:

Ինչու ենք մենք դիմանում, ամենուր կեղծիք, ամենուր դավաճանություն, ախր հետաքրքիրը այն է, որ մարդիկ այնքան անկուշտ են, որ այդքան գումարներ ունենալուց հետո, նորից ձգտում են ավելիին, բայց ո՞ւմ հաշվին... Մե՞ր... Հա բա էլ ում... Չկա, չունենք այն պետությունը, որին կվստահեի ես, որպես ՀՀ քաղաքացի... Այսօր չունենք այն մտածելակերպը, որ պետության տերը մենք ենք, այլ ոչ թե 10000 դրամը: Մարդիկ չեն գիտակցում, որ ապրում են խաբված, ապրում են այնպես ինչպես նախամարդը, միայն տարբերվելով նրանով, որ ունեն հեռուստացույց... Հեռուստացո՞ւյց...Բառը բացելով հասկանում ենք, հեռուն սուտ ցույց տվող... Էլ ինչ հեռուստատեսություն, եթե այն կախված է իշխանությունից, երբ վխտում են սերիալները, որոնք չունեն իմաստ, բայց գերում են հասարակությանը, որոնք խեղաթյուրում են փոքրերի մտածելակերպը, որոնք գոյատևում են, որպեսզի գումար աշխատեն...Իսկ մենք էլ, եթե ցանկանանք գումար աշխատել, ասենք հիմնելով փոքրիկ բիզնես...Բոլորի համար պարզ է, որ չարժե շարունակել, որովհետև ինչ բիզնես Հայաստանում, որտեղ կոռուպցիան գերզանցում է մարդկանց թվաքանակին, որտեղ հարկերը կրկնակի բարձր են, քան մարդկանց
շահույթը, որտեղ օրենքները ի վնաս հասարակությանն են... Օրինակ բերեմ... Մանր և միջին բիզնես հիմնողները, պետք է, առաջին 3 ամսվա հարկը միանգամից մուծեն, բայց ինչպես է դա հնարավոր, երբ մարդը չգիտի իր գլխի գալիքը, երբ հիմնում է բիզնես, բայց բացի հարկերից, պետք է փայատեր դարձնի տեղի օլիգարխիոն համակարգի ներկայացուցիչներից մեկին: Ասենք ոչ...
Քանդում ենք կանաչապատ տարածքները, այն ժամանակ երբ համարվում ենք քարքարոտ երկիր...Թեղուտ, Թռչկան, ահա ևս մեկ ապացույց այն բանի, որ փողը ամեն ինչ արժե մի քանիսի համար... Բայց ապրեն այն մարդիկ, որոնք պայքարեցին, և հաղթանակի հասան, և պետությունը սկսեց մտածել, որ Հայաստանում էլ կա այն հասարակությունը, որը պաշտպանելու է իր իրավունքները...Ահա այսպես պիտի համախմբվենք ցանկացած պնդրի շուրջ և այսպես պայքարենք հաղթանակի համար... Բայց չմոռանանք և այդ հողի վրա չընկնենք ինչ-որ թևի տակ, այսինքն պայքարենք, բայց երբեք կամակատար չդառնանք ինչ-որ մեկի ձեռքում, ինչպես դա եղավ Գյումրիում Ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության ժամանակ...Եկեք այնպես անենք, որ մեր միջոցով PR չանեն...
Շուտով նաև ընտրություններ են, արդեն պատկերացնում եք ինչ է լինելու...Եթե քաղաքապետի ընտրություններում բուքմեյքերները խաղադրույք առաջարկեին, կարծում եմ կսնանկանային...Բոլորի համար պարզ է, ով է դառնալու քաղաքապետ...Խայտառակություն...Չկա ոչ մի մրցակցություն...Եվ մենք պիտի խոսենք քաղաքի բարեկարգման մասին, ինչ բարեկարգման մասին է խոսքը, երբ չկա առողջ մրցակցություն, երբ ում ուզում են նայել լինում է քաղաքապետ, երբ չկան այն մարդիկ, որոնց մեջ մենք պետք է ընտրենք լավագույնին և այսպես մենք դժվար թե հասնենք քաղաքի բարեկարգմանը...Դժվար թե՞....Պահանջում ենք ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ...