пятница, 14 декабря 2012 г.

Եվ նա էլ սիրեց...

Դու եթե սիրում ես, ուրեմն հասկանում ես, որ այն կարող է լինել ժամանակավոր: Չկա հավերժ սեր, եթե չկա փոխադարձ հարգանք, փոխադարձ լավ վերաբերմունք, միմյանց ըմբռնում և ընկալում: Ոմանց համար՝ անիմաստ, ոմանց համար՝ ապրելու զգացմունք: Ոմանք սիրում են, որ սիրված լինեն, ոմանք սիրում են, որովհետև զգում են, ոմանք սիրում են, որ խաբված լինեն, ոմանք էլ չեն սիրում, ուղղակի սիրում են:
Մարդիկ տարբեր են և այս աշխարհում ամեն ինչ տարբեր է՝ նույնիսկ սերը: Հնարավոր է չհամաձայնվեք ինձ հետ, սակայն ես այդպես եմ զգում: Երկու մարդու մոտ չի կարող նույն սերը լինել՝ բոլոր չափերով, բոլոր կողմերով: Ամեն մարդ սիրում է յուրովի, ամեն մարդ սիրում է այլ բան: Չեմ ժխտում հնարավոր է, որ բոլորն էլ սիրում են, բայց ոչ նույն սիրով: Ինչպես մարդը՝ բոլորին մենք մարդ ենք կոչում, սակայն մեկը լավն է, մյուսը՝ գեղեցիկ, այն մյուսը՝ տգեղ/իհարկե վարքով/ և այդպես շարունակ: Բոլոր զգացմունքների անունը սեր է, բայց ոչ նույնը...
Սերը կփրկի՞ աշխարհը...
Չգիտեմ, բայց մտածում եմ, որ երբ սիրում ես դու քեզ լավ ես զգում, թե հոգեպես, թե ֆիզիկապես, բայց կա նաև մյուս կողմը: Եթե սիրող մարդը բարիանում է, սիրող մարդը կարող է չարանալ, և ամեն ինչի պատրաստ կլինի, նույնիսկ մարդասպանության: Եթե սերը բարությունն է և այն կփրկեր աշխարհը, եղավ նաև հակառակ տեսանկյունը:
Սիրենք, որ սիրված լինենք...
Կարծում եմ ճիշտ չէ այս կարծիքը: Դատեք ինքներդ, երևի Ձեզանից շատերը այժմ էլ սիրում և անպատասխան են մնում, բայց դա իհարկե նրանից չէ, որ Դուք վատն եք, կամ տգեղ եք, կամ էլ այդքան արժանիք չունեք: Ընդհակառակը, սա փաստում է այն մասին, որ Դուք տարբերվում եք: Հնարավոր չէ, որ ամեն մեկը Ձեզ սիրի և Դուք բոլորին սիրեք:
Այս ամենով փորձեցի կիսվել իմ պատկերացումներով սիրո մասին: Կարծում եմ Ձեզանից շատերը չեն համաձայնվի ինձ հետ, սակայն դա ևս մեկ ապացույց կլինի այն բանի, որ սերը ամեն մեկը յուրովի է հասկանում:
Հարգանքներով՝ դեռ սիրո համը չհամտեսած Լևոն:

2 комментария: