пятница, 13 июля 2012 г.

Մերը, քուրը, մորքուրը, թե՞...

Ինչ ասել է հայկական շոու բիզնես...Ախր ոնց կարելի է 3միլիոնանոց երկրում ունենալ շոու բիզնես մի քիչ անհասկանալի է...Բայց ասենք, թե կա շոու բիզնես, բա որտեղ են շոու բիզնեսի անդամները: Ադրբեջանաթուրքական երաժշտության տակ են մնացել, թե՞...
Ախր միշտ ծիծաղում եմ, երբ գնում եմ ճամբար, կամ այլ վայրեր, որտեղ իմ հասակակիցները /16 տարեկան/ շատ են: Կասեք ինչի եմ ուրախանում...Ախր չեմ ուրախանում, ուղղակի երջանկանում եմ, բոլորը միահամուռ կերպով, լսում են Beethoven, Jana Kramer, Jason Mraz և այլ համաշխարհային աստղեր: Եվ ոչ մեկը չի լսում հայկական երաժշտություն...Բայց ով ասեց...Գրեթե բոլորն էլ լսում են, բայց այստեղ իմ ցանկությունը չի բացահայտել, թե՞ քանի մարդ է լսում և քանիսը չէ...Ուշքի եկեք, խոսքը ուրիշ բանի մասին է...Հարց է ծագում, ինչի ենք հայերս ամաչում մեր իսկ երգերից, ինչու՞....Պատճառ կա իհարկե, և պատճառը մեկն է: Խայտառակ տեսահոլովակն էր, որոնք լոկ կրկնօրինակում են այլազգիներին, և հայկական ռաբիս երաժշտության ջատագովները, որոնք միայն արտատպում են թուրքերից, և առիթ տալիս նրանց խոսել մեր մշակույթի վատ լինելու մասին: Խոսենք օրինակներով....
Թաթուլ Ավոյան-Քուլա, քուլա....2006 թվականին,իսկ Թաթուլի կատարմամբ այն հնչել է 2009 թե 2010 թվականին: Խնդրեմ սեղմեք՝ Իրական երգը...:Հաջորդ «հրաշալի»ստեղծագործության հեղինակներն են ռաբիսի «թագուհի»Նանան եւ անփոխարինելի «արքա» Սպիտակցի Հայկոն: Մեր տարբերակը... Պարզվում է բազում սիրահարների սրտերը գրաված երգն իրականում ունի ուրիշ իմաստ եվ թեմատիկա եվ գրվել է ավելի վաղ,քան բոլորս պատկերացնում էինք: Խնդրեմ...Կարող ենք նման բազում օրինակներ ներկայացնել,բայց սրանով սահմանափակվենք:Նման երգեր մենք լսում ենք ավտոբուսներում,հեռուստաեթերներով,սրճարաններում, բջջային հեռախոսներով եվ այլն:Ամենացավալին այն է,որ մեր մշակույթի նախարարությունը ոչ մի գործողություն չի իրականացնում նման մշակութակործան երեւույթների դեմ,երբ անգամ մեր ժամանակակից փոփ երաժշտության հիմքում ընկած է նման «երեւույթը»:Անկեղծ ասած ես շատ կցանկանայի,որ Եվրատեսիլում Հայաստանը ներկայացներ Սպիտակցի Հայկոն: Ինչևէ, կարծքում եմ հասկացաք, թե մենք երիտասարդներս ինչի ենք ամաչում մեր երգերից: Հաջորդ քայլը մշակույթի նախարարությանն է: Խնդրում եմ վերացրեք այս անպտղությունը... Եվ Վերջում շատերի աչքերը գրաված երգն է, որը չունի ոչ մի գրավիչ բան, և չի ներառում ոչ մի հայկական մասնիկ, նույնիսկ երգիչը ըստ իս հոգեպես այլազգի է... Անտիհայը...

Համախմբվածություն, թե՞...

Հայաստանի ֆուտբոլային պատմության մեջ շատ լավ օր էր 12.07.2012...Ինչո՞ւ...Քանզի վասնզի խաղում էր Շիրակը և ոչ միայն խաղում էր, այլ նաև հաղթում: Շնորհավոր Գյումրեցին և իհարկե Հայաստան...Ստադիոնում գտնվելով շատ հաճելի էր տեսնել քաղաքապետին, ինտստիտների ռեկտորներին, բժիշկներին, ոստիկաններին, որոնք եկել էին աջակցելու իրենց թիմին: Տեսնել նաև կանանց, աղջիկների, որոնք անձնվիրաբար ոգևորում էին իրենց թիմին: Իմ ուրախության չափ չկար, երբ տեսա, որ Շիրակին էին երկրպագում նաև Երևանից ժամանած հյուրերը, որոնք աջակցում էին Շիրակին, այնպես ինչպես Գյումրեցին: Գիտեք, երևի բոլորդ էլ գիտեք մայրաքաղաքային վերաբերմունքը մարզերի նկատմամբ, բայց այն ինչ ես տեսա Շիրակի խաղի օրը ինձ շատ ուրախացրեց: Փաստորեն շատ ճիշտ է ասված.-Ֆուտբոլը սրտեր է միացնում: Ակտիվ սերունդը շատ լավ էր պատրաստվել խաղին...Ռուդարը խաղսկզբից կաթվածահար եղավ, չդիմանալով ճնշմանը, այնքան զարմացած էին, որ անընդհատ ֆուտբոլ խաղալու փոխարեն նայում էին երկրպագուներիս: Շատ ուրախ ենք, որ 12 խաղացողի դերն ենք կատարել: Շիրակ դու մեր կյանքն ես, մենք միշտ կսիրենք քեզ անկախ խաղի արդյունքներից: Խաղը շատ հետաքրքիր անցավ, բայց եկեք չխոսենք այդ ամենի մասին, քանզի շատ ավելի կարևոր հանգամանքներ կան, որոնց մասին արժե խոսել: Խոսենք կետերով՝
1. Ամեն ինչ կատարված էր լրագրողների աշխատանքին աջակցելու համար: Բոլորը լրագրողները կարող էին անվճար օգտվել ջրից և հյութերից:
2. Երկրպագուների ոգևորությունը անսահման էր և նույնիսկ գրել էին մի փոքրիկ քառատող...
Ով ենք մենք...
-Գյումրեցի...
Ինչ ունինք...
-Թասիբ...
Ում բդի կրենք...
-Ռուդարին...
Ինչխ բդի կրենք...
Թասիբով...
3. Խաղավերջում 2. կետը փոխվեց և դարձավ այսպես...
Ում ենք մենք կրե....
-Ռուդարին...
Շիրակ ամեն ինչ սկսվել է նորից, մենք սպասում ենք նորանոր հաղթանակների: Առջևում մյուս մրցակիցն է: Իսրայելի Բնեյ Յեհուդան: Իհարկե ուժեղ թիմ է, բայց Գյումրին և Գյումրեցին շատ ավելի ուժեղ է, այնպես, որ բոլորս դեպի մարզադաշտ հուլիսի 26 աջակցելու մեր սիրելի Շիրակին: Իսկ Բնեյ Յեհուդան, իր անվանը համապատասխան մի լավ դաս պիտի ստանա, թե Իսրայելում, թե Գյումրիում:

вторник, 10 июля 2012 г.

Համազգային սով, թե՞...

Դրամի սով է Հայաստանում:
Հարգելի ընթերցողներ այսօր մենք ունենք մի գերխնդիր, վերացնել գործազրկությունը: Հեշտ է ասված, վերացնել գործազրկությունը, բայց նաև չպետք է այսպես լինի: Հիմա կասեք դժվար է նոր աշխատատեղեր ստեղծելը, ոչինչ մի ստեղծեք, բայց գոնե մի էլ քանդեք: Չեմ հասկանում ինչի Գյումրիում գործազրկությունը տոկոսային հարաբերությամբ պիտի կազմի 47%, մինչ դեռ Դանիայում այն չի անցնում 4%-ը: Կառավարողները, թե ներդնողներն են մեղավոր, կամ էլ մարդիկ, իհարկե առաջինը: Սխալ կառավարման պատճառով է, որ մենք այսօր ունենք այսպիսի խայտառակ վիճակ ամբողջ Հանրապետության տարածքով: Եթե հարկերը օր օրի բարձրանում է, մանր ու միջին բիզնեսի խթանող հանգամանքները ավելի քիչ են, քան խանգարող, պարզ է, որ մենք այսօր ունենալու էինք այսպիսի վիճակ: Խոսում ենք Գյումրու գործազրկության տոկոսի աննախադեպ բարձր լինելու մասին, և խոսում ենք Գյումրեցու թասիբի մասին: Եվ մի հետաքրքիր արտահայտություն կա, -Ով ունի թասիբ, չի մնա քյասիբ:
Մենք Գյումրեցիներս ունինք թասիբ, բայց ոնց տեսնում եք 47% քյասիբ էլ ունինք: Մանր ու միջին բիզնեսի զարգացմանը ուղղված ոչ մի քայլ չի կատարվում մեր Կառավարության կողմից, ավելին վերջերս ընդունվեց օրենք, ըստ որի, յուրաքանչյուր ոք ով սկսում է բիզնես, պիտի միանգամից առաջին 3 ամսվա հարկերը միանգամից մուծի, բայց ինչպես, եթե հարկատուն չի էլ գիտակցում, թե ինչ կլինի իր բիզնեսի հետ առաջին ամսում: Ներդրողներ չկան.....Պատճառը?.....Չկա ազատ տնտեսական գոտի, չկա հարմարավետ պայմաններ, չկա երաշխիք, որ մի օր քեզնից չեն վերցնի քո բիզնեսը: Ահա վերացնելով այս երեք թերությունները, հուսով եմ, մենք կապրենք զարգացած, հարուստ և երաշխավորված պետությունում:

суббота, 7 июля 2012 г.

Դրամաշորթություն, թե՞...

Շուտով այս խնդրով ոսկե ձկնիկին պիտի դիմենք:

Բարև հայեր, հատկապես այն հայերին, որոնք ցանկանում են գնալ արտասահման հանգստանալու, բարեկամի հարսանիքին, կամ այլ արարողության: Գիտեմ Դուք մի տեսաք տխուր եք, որովհետև չեք կարողանում թարմացնել Ձեր անձնագիրը: Ինչու՞....
Մեր պետության ևս մեկ թերություն՝ վերահսկողության բացակայությունը: Այսօր այն մարդիկ, ովքեր ցանկանում են երկրից դուրս գնալ, չեն կարող, կամ էլ գումարի դիմաց միայն կստանան նոր անձնագիր: Պատճառաբանությունը հետևյալն է, որ գրանցվել է աննախադեպ պահանջարկ և, որ մեր պետությունը չի հասցնում այդքան անձնագիր տպել: Բայց ինչո՞ւ....Չեմ հասկանում, ինչ էր մտածում անձնագրային վարչությունը, պիտի անպայման աննախադեպ պահանջարկ լինի, որ սկսեք աշխատել: Մի վայրկյան, այստեղ խնդրում եմ ուշադրություն դարձրենք մի հանգամանքի վրա, եթե հնարավոր չէ բոլորին անձնագիր տալ, ապա ինչպես է լինում, որ անձնագրային վարչությունը ունի հստակ սահմանված գումարի չափ: Վճարելով 10.000 դրամ կստանաք անձնագիր 3 օրվա ընթացքում, 20.000 դրամի համարժեքն է՝ 2 օր: Եվ այս ամենը հստակ ինֆորմացիա է: Ունենք, խնդիրները շատ են, և չենք կարող վերացնել բոլոր խնդիրները, բայց եկեք պայքար ենք գոնե այն խնդիրների դեմ, որոնք հնարավոր է կարճ ժամանակում լուծել: Եվ պատկերացնում եք ինչ է կատարվում Հանրապետությունում... Այսօր ըստ անձնագրային վարչության տվյալների իրենց են դիմել 16.000 քաղաքացի, և փորձեք բազմապատկել ամենամինիմալ գնով, և ինչ ենք ստանում....Շատ պարզ մի թեորեմ..... Բյուջեն ամառվա ընթացքում մենակ անձնագրային բաժանմունքին վճարած գումարների հաշվին կարելի է բերնե բերան լցնել: Դիմողները շատ են, արտագաղթողների քանակն էլ՝ ԲՅՈՒՐ ՀԱԶԱՐ...  

пятница, 6 июля 2012 г.

Անէություն, թե՞...

Այսօրվա թեման եկեք նվիրենք անտարբեր լրագրողներին և նրանց անտեղյակությանը: Արդյոք մեզ հարկավոր են նման լրագրողներ, այնպիսինները, որոնք ստույգ ինֆորմացիա են հաղորդում, բայց վերջում պարզվում է, որ բանավոր խոսքում չակերտները չեն երևում՝ /ՍՏՈՒՅԳ/: Ցանկացած լրագրող պիտի ունենա էթիկայի կանոններ, որոնք չպիտի խախտի: Ըստ իս, այդ կանոններից կան մի քանիսը, որոնք նույնն են բոլորի համար: Դրանցից մեկը՝ լսարանին տալ հավաստի և ճշտված ինֆորմացիա: Իսկ ինչ ենք տեսնում մենք այսօր:
06,07,2012........
Վաղ առավոտվանից լուրեր տարածվեց, որ ծեծել են Վահրամ Սահակյանին, իսկ ի պատասխան Վահրամ Սահակյանը, դիմել է ոստիկանություն, բայց Արամայիս Սահակյանի պատասխանից հետո, երբ պատասխանելով լրագրողների հարցերին ասել էր տեղյակ չէ որդուց, բոլորը սկսեցին մտորել....Արդյո՞ք...............Եվ պարզվեց այդ հարցը տեղին էր, ոստիկանությունից հայտնում են, որ իրենց, Վահրամ Սահակյանը դիմում չի ներկայացրել և ոչ մի բողոք չկա.......Ցավն այն է, որ լրագրողների ստույգ ինֆորմացիայի համաձայն, հենց Վահրամ Սահակյանն էր իրենց հայտնել այդ դեպքի մասին:
Ահա այս դեպքը վառ օրինակն է այն բանի, որ մեր լրագրության ոլորտը դեռ կայացած չէ.....
Չենք հասկանում ում վստահել.......Չնայած ժողովուրդ ջան մենք մեր երեք իշխանություններին չենք վստահում, ուր մնաց չորրորդին վստահենք: Չորրորդ իշխանություն,  ԱՈւ, արթնացիր, մենք ունենք քո կարիքը, մեզ պետք է հավաստի ինֆորմացիա, այն ինֆորմացիոն դաշտը, որին մենք կվստահենք, այլ ոչ այն դաշտը, որը խաբեության հաշվին վարկանիշն է բարձրացնում: Հուսով եմ հորդորս կլսեք, և եթե չլսեք Դուք, գոնե կլինեն այնպիսի պատգամ մարմիններ, որոնք հետևողական աշխատանք կտանեն, որպեսզի ունենանք վստահելի 4-րդ իշխանություն:

вторник, 3 июля 2012 г.

Փնթիություն, թե՞........

Բարև ձեզ...Երկար ժամանակ է ինչ բլոգը չի թարմացվում...կներեք....
Եկեք այսօր անդրադառնանք Մեր քաղաքի աղբամաններին, և իհարկե աղբամանների դատարկվելուն: Ըստ երևույթին մոռացումի մատնված այս աշխատանքը, որոշ մարդկանց համար հանդիսանում է գումար շորթելու մեկ այլ միջոց: Շատ հետաքրքիր է, որ արտերկրում փորձում են աղբից գումար ստեղծել, մինչ դեռ Հայաստանում, առավել ևս Գյումրիում, մոռացել են աղբի մասին, և աղբին հիշում են 3 շաբաթը մեկ: Հարգելի պատասխանատուներ ինչի եք մոռանում նրանց, կնեղանան չէ՞: Մենք մարդիկս դեռ կդիմանանք, Ձեր վերաբերմունքին, բայց նրանք /հեզ ու քնքուշ աղբերը/ հնարավոր է մի օր ընդվզեն և հեռանան Գյումրիի փողոցներից, չնայած չեմ հավատում դրան, քանի դեռ ունենք անհետևողական մարդիկ այս գործում: Միայն խոսում են աղբի գումարը չվճարող մարդկանց մասին և /Խնդրում ենք աղբը թափել աղբամանում/, բայց ինչպես եթե, տեղ չկա.............Խոսացեք ժողովուրդ մի թողեք, որ այս խնդիրը բարդանա և դառնա մեծ գլխացավանք.....Եվ եթե աղբահանությունը պիտի իրականացվեր օրը 2 անգամ, ապա չեմ վախենա ասելու, որ մեր մոտ այն իրականացվում է 2 շաբաթը մեկ, և պատճառը այն չէ թե աղբը չի լցվում, պատճառը մեկն է անտարբերությունն ու անհետևողականությունը: Գիտեք Մենք էլ ենք անտարբեր դրա համար էլ պատասխանատուներն էլ են անտարբեր: Մի խոսքով, հորդորում եմ բոլորիդ բողոքել քաղաքապետարան, որպեսզի լուծվի այս խայտառակությունը....