
Հայաստանի ֆուտբոլային պատմության մեջ շատ լավ օր էր 12.07.2012...Ինչո՞ւ...Քանզի վասնզի խաղում էր Շիրակը և ոչ միայն խաղում էր, այլ նաև հաղթում: Շնորհավոր Գյումրեցին և իհարկե Հայաստան...Ստադիոնում գտնվելով շատ հաճելի էր տեսնել քաղաքապետին, ինտստիտների ռեկտորներին, բժիշկներին, ոստիկաններին, որոնք եկել էին աջակցելու իրենց թիմին: Տեսնել նաև կանանց, աղջիկների, որոնք անձնվիրաբար ոգևորում էին իրենց թիմին: Իմ ուրախության չափ չկար, երբ տեսա, որ Շիրակին էին երկրպագում նաև Երևանից ժամանած հյուրերը, որոնք աջակցում էին Շիրակին, այնպես ինչպես Գյումրեցին: Գիտեք, երևի բոլորդ էլ գիտեք մայրաքաղաքային վերաբերմունքը մարզերի նկատմամբ, բայց այն ինչ ես տեսա Շիրակի խաղի օրը ինձ շատ ուրախացրեց: Փաստորեն շատ ճիշտ է ասված.-Ֆուտբոլը սրտեր է միացնում: Ակտիվ սերունդը շատ լավ էր պատրաստվել խաղին...Ռուդարը խաղսկզբից կաթվածահար եղավ, չդիմանալով ճնշմանը, այնքան զարմացած էին, որ անընդհատ ֆուտբոլ խաղալու փոխարեն նայում էին երկրպագուներիս: Շատ ուրախ ենք, որ 12 խաղացողի դերն ենք կատարել: Շիրակ դու մեր կյանքն ես, մենք միշտ կսիրենք քեզ անկախ խաղի արդյունքներից: Խաղը շատ հետաքրքիր անցավ, բայց եկեք չխոսենք այդ ամենի մասին, քանզի շատ ավելի կարևոր հանգամանքներ կան, որոնց մասին արժե խոսել: Խոսենք կետերով՝
1. Ամեն ինչ կատարված էր լրագրողների աշխատանքին աջակցելու համար: Բոլորը լրագրողները կարող էին անվճար օգտվել ջրից և հյութերից:
2. Երկրպագուների ոգևորությունը անսահման էր և նույնիսկ գրել էին մի փոքրիկ քառատող...
Ով ենք մենք...
-Գյումրեցի...
Ինչ ունինք...
-Թասիբ...
Ում բդի կրենք...
-Ռուդարին...
Ինչխ բդի կրենք...
Թասիբով...
3. Խաղավերջում 2. կետը փոխվեց և դարձավ այսպես...
Ում ենք մենք կրե....
-Ռուդարին...
Շիրակ ամեն ինչ սկսվել է նորից, մենք սպասում ենք նորանոր հաղթանակների: Առջևում մյուս մրցակիցն է: Իսրայելի Բնեյ Յեհուդան: Իհարկե ուժեղ թիմ է, բայց Գյումրին և Գյումրեցին շատ ավելի ուժեղ է, այնպես, որ բոլորս դեպի մարզադաշտ հուլիսի 26 աջակցելու մեր սիրելի Շիրակին: Իսկ Բնեյ Յե
հուդան, իր անվանը համապատասխան մի լավ դաս պիտի ստանա, թե Իսրայելում, թե Գյումրիում:
Комментариев нет:
Отправить комментарий