суббота, 7 июля 2012 г.

Դրամաշորթություն, թե՞...

Շուտով այս խնդրով ոսկե ձկնիկին պիտի դիմենք:

Բարև հայեր, հատկապես այն հայերին, որոնք ցանկանում են գնալ արտասահման հանգստանալու, բարեկամի հարսանիքին, կամ այլ արարողության: Գիտեմ Դուք մի տեսաք տխուր եք, որովհետև չեք կարողանում թարմացնել Ձեր անձնագիրը: Ինչու՞....
Մեր պետության ևս մեկ թերություն՝ վերահսկողության բացակայությունը: Այսօր այն մարդիկ, ովքեր ցանկանում են երկրից դուրս գնալ, չեն կարող, կամ էլ գումարի դիմաց միայն կստանան նոր անձնագիր: Պատճառաբանությունը հետևյալն է, որ գրանցվել է աննախադեպ պահանջարկ և, որ մեր պետությունը չի հասցնում այդքան անձնագիր տպել: Բայց ինչո՞ւ....Չեմ հասկանում, ինչ էր մտածում անձնագրային վարչությունը, պիտի անպայման աննախադեպ պահանջարկ լինի, որ սկսեք աշխատել: Մի վայրկյան, այստեղ խնդրում եմ ուշադրություն դարձրենք մի հանգամանքի վրա, եթե հնարավոր չէ բոլորին անձնագիր տալ, ապա ինչպես է լինում, որ անձնագրային վարչությունը ունի հստակ սահմանված գումարի չափ: Վճարելով 10.000 դրամ կստանաք անձնագիր 3 օրվա ընթացքում, 20.000 դրամի համարժեքն է՝ 2 օր: Եվ այս ամենը հստակ ինֆորմացիա է: Ունենք, խնդիրները շատ են, և չենք կարող վերացնել բոլոր խնդիրները, բայց եկեք պայքար ենք գոնե այն խնդիրների դեմ, որոնք հնարավոր է կարճ ժամանակում լուծել: Եվ պատկերացնում եք ինչ է կատարվում Հանրապետությունում... Այսօր ըստ անձնագրային վարչության տվյալների իրենց են դիմել 16.000 քաղաքացի, և փորձեք բազմապատկել ամենամինիմալ գնով, և ինչ ենք ստանում....Շատ պարզ մի թեորեմ..... Բյուջեն ամառվա ընթացքում մենակ անձնագրային բաժանմունքին վճարած գումարների հաշվին կարելի է բերնե բերան լցնել: Դիմողները շատ են, արտագաղթողների քանակն էլ՝ ԲՅՈՒՐ ՀԱԶԱՐ...  

2 комментария:

  1. Լևոն ջան իմ կարծիքով սա դրամաշորթություն չէ:
    Վճարելով 20,000 դրամ դու և անձնագրային բաժինը պայմանագիր եք կնքում, որ վերջինս պարտավորվում է տրամադրել քեզ անձնագիր 1 օրվա, իսկ 10,000 ՀՀ դրամի դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե չես ցանկանում այդքան գումար վճարել կամ կարող ես սպասել, ապա վճարելով 1100 դրամ դու ստանում ես անձնագիրդ 1 ամսվա ընթացքում
    - Եվ իրենք իրավունք չունեն Չտրամադրել քեզ անձնագիր այդպիսի պատճառաբանությամբ: Այնպես որ կարող ես հանգիստ գնալ և պահանջել 1 ամսվա ընթացքում ստանալ անձնագիտ:
    Իսկ հոդվածդ շատ արդի էր, ապրես:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Շնորհակալություն...Բայց ասեմ, որ մի փոքր համաձայն չեմ, որովհետև Անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվանից 10-օրյա ժամկետում կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով նախատեսված` առավել սեղմ ժամկետում: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկի կողմից անձնագիրը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում:

      Удалить