суббота, 23 июня 2012 г.

Երկիր Նաիրի, թե՞...


Այսօր եկեք քննարկենք մեր անմխիթար փողոցների հարցը: Այսօր անձրև եկավ, և դուրս գալով փողոց հասկացա, որ Երկիր Նաիրի անվանումը այժմ էլ համատասխանում է մեր երկրին: Ահա նկարում Մսի կոմբինատ թաղամասն է: Այս հետաքրքիր լուսանկարը ծնվել է անձրևից հետո: Այստեղով երթևեկում է 14 համարի երթուղային տաքսին: Պատկերացնում եք ինչպես պետք է անցնի երթուղայինը, որ չվնասվի: Ոչ մի կերպ, նույնիսկ մարդկանց անցումն է անհնարին: Սարսափելի, ապրելով 21-րդ դարում, տեսնել այսպիսի պատկեր: Չնայած երբ հիշում ենք, որ այս քաղաքում գործազրկության շեմը հասնում է 50% սահմաններին , կարող են պատկերացնել նման փողոցներ: Բայց ինչի, ուր են այն գումարները, որոնք տրամադրված են ասֆալտապատման համար: Վստահ եմ որ կան այդ գումարները, բայց որտեղ չգիտեմ: Գիտեք մի քիչ աննորմալ է ասֆալտապատել 200մ տարածք, բայց չասֆալտապատել մնացած 200մ-ը: Չնայած զարմանալու ոչ մի առիթ չունենք, քանի որ սա Գյումրին է /ԳԱԶԱԶԱԾ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՈՒ ՄԱՐԴՈՒԿՆԵՐի ՐՈՊԵԱԿԱՆ ԻՋՎԱԾՔԸ/: Մյուս փողոցը որը նույնպես գտնվում է խայտառակ վիճակում՝ դա Մուսայելյան փողոցն է, որը անձրևներից հետո վերածվում է Վենետիկի, միայն այն տարբերությամբ, որ մենք չունենք Հռոմի պապ, չնայած ով գիտի, քանիսի տներում ունենք չբացահայտված Հռոմի պապեր: Եվ դիմելով Շիրակ Ջրմուղ կոյուղի ընկերության լրատվության բաժին ստանում ենք հետևյալ պատասխանը.
-Այս պահին ազատ բրիգադներ չունենք: Ինչ է սա նշանակում, որ նույնիսկ վթարի դեպքում չեն արձագանքում, թե արդեն թքած ունեն իրենց քաղաքի բնակիչների վրա: Երևի երկրորդը...
Մուսայելյան փողոցին վերաբերվող տեսանյութը կարող եք դիտել Այստեղ:  
Իսկ ահա այս նկարը կարծես բոլոր աշխատանքների ամփոփումը լինի: Այսպես անում են և մոտ երկու ամիս այսպես էլ մնում է:

22 տարի իր վերանորագմանը սպասող Գերցենի փողոցը:

четверг, 21 июня 2012 г.

Հնդկական փոթորիկ, թե՞...

Հայ ազգը սգում է իր զավակների մահը, իսկ .........
Պատգավորի /թիկնապահանները/ մարդ են ծեծում....վատ է, շատ վատ է, որ քո տանը, քո հայրենիքում, հասարակական վայրերում, կարող են քեզ ծեծել և վերջ.....
Իսկ ովքեր են ծեծողները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թիկնապահները, նրանք ովքեր միայն գիտեն հարվածել, բայց ոչ՝ մտածել: Ցավոք Հայաստանում շատ են նման մարդիկ, քանի որ շատ են մեր նախարարները: Զարմանում եմ ուրիշ երկրներում, նույնիսկ նախագահները թիկնապահներ չունեն, իսկ մեր երկրում, նույնիսկ պատգամավորները ունեն: Եվ ում են ծեծում բժշկի, որը պաշտպանել է նմանների անվտանգությունը սահմաններում: «Այս թիկնապահներն ապահովում են, այսպես ասած, «ավտորիտետների» անվտանգությունը, միաժամանակ վտանգելով շարքային քաղաքացիների կյանքը: Սարսափելի է ոչ միայն իրենց արարքը «Հարսնաքարում», այլ նաեւ այն, որ ոմանք փորձում են արդարացնել թիկնապահներին, նշելով, որ սպաները սպորտային համազգեստով են եղել եւ խախտել են հասարակական կարգը: Եթե նույնիսկ սպաները հասարակական կարգ են խախտել, ապա թիկնապահները ոչ թե պետք է ծեծի ենթարկեին, այլ` ոստիկանություն կանչեին, եւ գործեին օրենքի տառին համահունչ»...
Շատ հետաքրքիր է, եթե ես հասարակական կարգ խախտեմ, ինձ պիտի մահանալու աստիճան ծեծեն: Գիտեք պիտի ազատվենք նման մարդկանցից: Նշենք նաև որ մինչև հիմա ոչ մեկը չի այցելել տուժածներին....
Անցնենք երկրորդ դեպքին, որը այսօր է տեղի ունեցել, Սամվել Ալեքսանյանը, մեր վերոնշյալ հերոսի ընկերը, խլում է պաստառը Գասպարիի ձեռքից, այնուհետև հրահանգում վայր գցել նրան, ինչը ևս կատարում է ևս մի հաստավիզ...
Թքած ունեն բոլորի վրա ոչ գիտեն շփվել, ոչ խոսել...Կարծես վարժեցված շուն լինեն ում վրա քսի տվեցին կհարձակվի,,,,վերջ տվեք սրան, այս խատառակություններին, մեղք ենք մենք, որ դուք եք մեզ առաջնորդում....Հայոց ազգը սգում է իր զոհվածների հիշատակը, իսկ դուք նոր մարդիկ եք փորձում սպանել, բայց չի ստացվի, մենք համախմբված ենք և կպայքարենք, որ վերանան նման դեպքերը....
Ստորև կարող եք դիտել տեսանյութը...

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=rQJR1WfIsfE#!

воскресенье, 17 июня 2012 г.

Սեր թե՞...

Կբռնես ձեռքս, երբ անձրևները գան ու չդադարեն, երբ գետերը, օվկիանոսներն ու լճերը խառնվեն իրար, երբ քամիները չթողնեն ոչ մի կենդանի շունչ, երբ...
ՍՍՍԵԵԵՐՐՐ՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜վստահ եմ բոլորը ինչ-որ ժամանակ սիրել են, եթե իհարկե այժմ չեն սիրում: Հնարավոր է այդ սերը տրևի ժամեր, րոպեներ կամ էլ տարիներ, բայց միևնույն է այն կոչվում է սեր...
Կբռնես ձեռքս, երբ անձրևները գան ու չդադարեն, երբ գետերը, օվկիանոսներն ու լճերը խառնվեն իրար, երբ քամիները չթողնեն ոչ մի կենդանի շունչ, երբ...
Կլսես ինձ, երբ էլ ասելիք չունենամ, երբ հավերժ լռություն լինի, երբ...
Կհասկանաս ինձ, երբ բառերս իմաստ չարտահայտեն, երբ խոսքերս սպառված լինեն, երբ...
Կգրկես ինձ, երբ անգամ չխնդրեմ, երբ ամենից շատ քո կարիքն ունենամ, երբ...
Կհավատաս ինձ, երբ ստեմ, երբ ինքս ինձ չհավատամ, երբ...
Կողքիս կլինես , երբ մենակ լինեմ, հուսահատված, ատեսված բոլորից, երբ...
Կնայես աչքերիս, երբ արցունքերս պատեն նրանց, երբ էլ փայլ չտեսնես, երբ...
Կսպասես ինձ, երբ էլ չսպասեն, երբ էլ չհավատան վերադառնալուս, երբ...
Կսրիրես ինձ, երբ ինքս ինձ ատեմ, երբ էլ չլինեմ, երբ...

Հեռուստատեսություն, թե՞...

Ժամանակս ավելի շատ հատկացնում եմ ինտերնետին, սակայն լինում են պահեր, երբ որոշում եմ հեռուստացույց դիտել: Բայց ինչու՞.....
Երևի պարզ է, որ տեսնեմ թե ինչ աստիճան է իջել մեր հեռուստատեսությունների մակարդակը: Գոնե սահմանված տարրական չափը պահպանեք: Ափսոս ենք մենք, որ դիմանում ենք ձեզ և ձեր հակահասարակական հաղորդումներին: Երևի սկսենք Իմ Անունն է նախագծից, որը ցուցադրվում է Շանթի եթերում: Հաղորդման ֆոռմատը շատ լավն է, բայց ինչ իմաստ ունի ժյուրիի անդամ դնել այն մարդկանց, ովքեր չեն կարողանալու զսպել իրենց /ՀՈՒՅԶԵՐԸ/ և վարկաբեկել ուրիշ անհատներին: Հնարավոր է մասնակիցներին շատերը շատ ծիծաղելի են և արտասովոր, բայց սա եթեր է դուք պռոֆեսիոնալներ, չնայած արդեն կասկածում եմ դրանում...
Մյուս հաղորդումը, որը նայելուց սարսափ ես ապրում՝ Սլավա Սարգսյանի հաղորդած ֆուտբոլային խաղերն են: Կարծես ընդհանրապես ուրիշ սպորտ մեկնաբանի: Չգիտեմ իրենք իրենց երբևիցե չեն գնահատում, և եթե գնահատում են ապա ինչպե՞ս: Երբ մի հաղորդավարը չգիտի իր մեկնաբանած խաղի ֆուտբոլիստների անունները, ինչպես լսել նրան և հաճույք ստանալ այդ հանդիպումից, և այն էլ այն հանդիպումից, որը տեղի է ունենում 4 տարին մեկ անգամ: Ահա ներկայացեմ մի քանի վրիպումներ, որը տեղի է ունեցել Եվրոպայի առաջնության վերջին մի քանի խաղերի ընթացքում: Չեմ հասկանում ինչ՞ է Սլավա Սարգսյանը ածականներով նշում բոլոր խաղացողներին՝ երիտասարդ Ձագոեվը, Բարձրահասակ Իգնաշևիչը, Փորձառու Կարագունիսը: Ոնց որ հնդկացիների ցեղի առաջնություն լինի՝ Սոկոլինիյ գլազ, Դիկիյ բույվոլ...
Նորից մենք տեսնում ենք դիմակավորներին...Ախխխխխ ինչպես ասենք նրան, որ այդ մարդիկ դիմակավորներ չեն, այլ հույն երկրպագուներ, որոնք եկել են հին հունական սաղավարտերով...

суббота, 16 июня 2012 г.

Ակնթարթային մի պատմություն...

16.06.2012...
Գյումրին բացահայտեղ մի նոր տաղանդի, մի չնաշխարհիկ գեղեցկուհու, որը երգում է, երգում է գերազանց, բացի երգելուց կարողանում է մարդու մեջ արթնացնել թաքնված հույզերը: Մի մարդ, որին անձամբ ես չէի ճանաչում, բայց շնորհավորում եմ ինձ, որ բախտ վիճակվեց ճանաչել նրան: Նրա երգերի մեջ գերակշռում էր թախիծը, այն թախիծը, որը շատ դեպքերում ավելի օգտակար է մարդուն, քան ուրախ երգերը: Եվ իրոք գեղագիտական հաճույք ստացանք նրա համերգին մասնակցելով: Խոսքը անկրկնելի, զքանչելի, գեղեցկուհի, տաղանդավոր մի անձնավորության՝ Արմինե Հայրապետյանի մասին է:
Հեղինակային այս երգիչը Գյումրու երիտասարդներին նոր պատկերացում տվեց հեղինակային երգի մասին: Մի խոսքով շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս համերգի կայացման մեջ: Նրանք են՝ Վազգեն Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը և Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահ՝ Արման Սահակյանը: 

пятница, 15 июня 2012 г.

Երթուղային ստրկություն թե՞...

Հասարակության լայն շերտերին է հայտնի ստրկություն և սպիտակ ստրկություն հասկացությունները, սակայն քչերը լսած կլինեն երթուղային ստրկություն հասկացությունը: Նշեմ աղբյուրը՝ այն ծնվել է Լևոն Հարությունյանի գլխում, երբ սկսեց հաճախակի օգտվել երթուղայիններից: Չեմ հասկանում, որն է դրանց գործելու նպատակը, եթե պիտի կոտորվենք ճանապարհին, ստանանք վերին հյուսվածքի ճողվածք, կամ խեղդամահ լինենք: Զարգացել ենք և նույնիսկ առջևի երկու նստատեղին նստում են 3 հոգով: Մի քիչ էլ շարունակվեց, երևի կունենանք 3-4 վարորդ, այն էլ իրար գիրկ: Եկեք վերջապես հասկանանք, որ լռելով չենք հասնի արդյունքի: Ձմռանը հնարավոր էր դիմանալ խտությանը, բայց այսօր հնարավոր չէ: Շոգ եղանակը ավելի ճնշում և շնչելու տեղ չի մնում և սա իրականությունն է. առանց բացառության: Հետաքրքիր մի փաստ էլ կա. նկարի պես բեռնավորված, այնպես արագ են քշում, որ հնարավոր չի չընկնել: Նկարը լիակատար պատկերն է ամենօրյա մեր երթևեկության: Հարգելի համաքաղաքացիներ վերնագիրը իսկակից վերաբերվում է մեզ, ուղղակի այն մի հատկանիշով է տարբերվում այլ ստրկությունից: Այս ստրկությունը ոչ թե պարտադրաբար են մեզ ստիպում, այլ մենք ենք մեր գլխին սարքում այսպիսի պատմություն: Միթե հնարավոր չէ վերջ տալ սրան՝ այս խատառակությանը...

четверг, 14 июня 2012 г.

Ձևավորվող հասարակության թերությունները...

Բարև ձեզ: Ողջունում եմ բոլորիդ և այսօր հոդվածիս իմաստը՝ նոր ձևավորվող հասարակությունն է, նրա լավ և վատ կողմերը, նրա փառահեղ զավակների և թյուրիմացությունների մասին է: Մի խոսքով բոլորդ քաջ տեսնում եք այսօրվա սերնդի կարգախոսը.-Պիտի ճնշենք, որ ապացուց ենք որ մենք ամենալավն ենք: Իսկ ինչն է ստիպել ձեզ այդպես մտածել, երկիրը, կառավարությունը, հին սերունդը, հեռուստատեսությունը թե դպրոցը: Ըստ իս բոլորը, բոլորն էլ այսօր մեղավոր են, մեղավոր են իրենց պահվածքով և անհետևողականությամբ: Երկիրը մեղավոր է այնքանով, որ չի հետևում դպրոցի կյանքին, որտեղից սնվում է նոր սերունդը: Եվ նույն բանը կարող ենք ասել վերը թվարկված մյուս մեղավորների մասին: Պատճառը անհետևողականությունն է:
Հարգելի ընկերներ եկենք հարգենք միմյանց, չթողնենք որ մյուսի կյանքը խորտակվի, կամ մի ինքնահաստատվեք ուրիշին վիրավորելով: Այսօրվա հասարակությունում շատ են մոլախոտերը, որոնք բազմանում են ժամ առ ժամ, բայց մենք պիտի պայքար ենք և հասնենք ցանկալի արդյունքի: Վերացնենք պիտի մեր ազգի ոչ բնորոշ հատկանիշները մեր միջից, որոնք օգտագործում ենք ինքներս մեր հանդեպ և աշխատենք ոչ թե վիրավորել մեկ մեկու, այլ համատեղ պայքարենք թշնամու դեմ, այն թշնամու որը այսօր կյանքեր է խլում մեզնից, մեր երիտասարդներին, որոնք պաշտպանում են մեր հայրենիքը այդ վայրագներից: Մի նմանվեք նրանց, նմանվեք ինքներդ ձեզ, դուք հոգով ուրիշ եք: Եթե յուրաքանչյուրը գործի ինչպես մտածում է, վստահ եմ կվերանա մեր միջից այդ խորը վիշտը՝ ինքնահաստատում ուրիշի հաշվին...
Իսկ այս նկարում Հոլանդիայի և Բելգիայի սահմանն է: Աստված տա մի օր էլ մենք այսպիսի սահման ունենանք...

воскресенье, 10 июня 2012 г.

Դասագրքեր...

Այսօր եկեք անդրադառնանք դասագրքերին: Մերօրյա հասարակությունը բաժանվել է 2 մասի` նոր դասագրքերը լավն են և մյուսների խումբը պնդում է, որ ներկայիս դասագրքերը չեն արդարացնում և չեն ծառայում բուն նպատակին: 2 մասը պնդում է, որ դասագրքերը կազմված են շատ անիմաստ կերպով, չեն համապատասխանում երեխայի տարիքին և կարողություններին: Մաթեմատիկայի ուսուցիչները կարծում են, որ մաթեմատիկայի դասագրքերի մեջ տրված են այնպիսի վարժություններ, որոնք դասագրքի դասընթացի մեջ ներկայացված չեն: Այսինքն այսօր մենք եկել ենք այն համոզվան, որ պետությունը լուրջ ուշադրություն է դարձնում միայն Ավագ դպրոցի դասագրքերին, իսկ միջնակարգ և հանրակրթական դպրոցների դասագրքերը նրանց ուշադրությունից դուրս են: Բայց այսօր կփորձեմ ներկայացնել երկողմանի փաստեր, որպեսզի երկու դիրքորոշման դավանողներն էլ հանգիստ լինեն:
Նախ խոսեմ 1 խմբի անունից: Հարգելիներս դասագրքերի ընտրությունը չի գտնվում բարձիթողի վիճակում, ամեն անգամ հավաքվում է հանձնաժովով, որոնք քննարկումներ են անցկացնում: 2009 թվականին կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Կ. Հարությունյանը ներկայացրեց դասագրքերի մրցութային կարգը և նախատեսվող փոփոխությունները: Նա տեղեկացրեց, որ 1988 թվականից դասագրքերի ընտրությունը կատարվում է մրցութային կարգով, որին մասնակցում են ոչ պետական հրատարակչությունները, որոնք ընտրում են դասագրքաստեղծ հեղինակային խմբեր և իրականացնում են ողջ հրատարակչական, տպագրական աշխատանքները: Մրցույթի անցկացման համար նախարարի հրամանով ստեղծվում է երկու հանձնաժողով, որոնցից առաջինը` մասնագիտական հանձնաժողովը, ուսումնասիրում է տվյալ առարկայի դասագրքերի բովանդակային կողմը, և ընդհանուր հանձնաժողով, որը պատասխանատու է մնացած կազմակերպչական հարցերի համար: Մրցույթն իրականացվում է 3 փուլով: Առաջին փուլում ուսումնասիրվում են հրատարակչությունների փորձը, ֆինանսական կարողությունները, դասագրքերի արտադրական որակը և այլ հարցեր: Երկրորդ փուլում համապատասխան չափանիշները բավարարող հրատարակչությունների ներկայացրած ձեռագրերը հանձնվում են մասնագիտական հանձնախմբին, որն ուսումնասիրում է և կատարում դասագրքերի բովանդակության արտաքին տեսքի գնահատում: Նախարարության կողմից սահմանված շեմային միավոր հավաքած դասագրքերի միջև երրորդ փուլում տեղի է ունենում գնային մրցակցություն: Բովանդակային և գնային ամենաբարձր միավոր ստացած դասագիրքն ընտրվում և հաստատվում է նախարարության կողմից: 
2010թվականի փետրվար ամսին դասագրքերը 60 տոկոս պատրաստ վիճակում ներկայացվել են ՀՀ Կրթության և գիտությյան նախարարություն: Շուրջ 50 դպրոցում 2-3 ամիս փորձարկում անցնելուց հետո, ելնելով մասնագիտական հանձնաժողովների և դպրոցների արձագանքներից, դասագրքերը կվերանայվեն մինչև 100 տոկոս:
 Այսպիսով բոլորս տեսնում ենք, որ դասագրքերի վիճակը 100 տոկոսանոց չէ, բայց կարծում եմ բոլորդ էլ տեսնում եք, որ մեր պետությունն անում է ամեն ինչ, որ մեր աշակերտները սովորեն գրագետ կազմված գրքերով: Իսկ մեզ համար ամենակարևորը անսխալ գրքերն են: Ճիշտ է աշխարհում ոչ մի բան 100 տոկոսանոց չի լինում, բայց մենք աշակերտներս պահանջում ենք մեր պետությունից, որ մեր գրքերը լինեն 100 տոկոսանոց: 
Շնորհակալություն.....
                                                                           Խմբագիր` Հարությունյան Լևոն