воскресенье, 23 сентября 2012 г.

Նա ինձնով, ես նրանով...

Այս խենթ ու խելառ աշխարհում, ապրում էինք մենք՝ ես ու դու: Մեկս՝ սիրում էր, մեկս՝ հարգում, մեկս՝ գերված էր, մեկս՝ սիրահարված: Կարևորը այն էր, որ մենք գնահատում էինք իրար: Գիտեինք, որ կա մի զգացում, որը կապում է մեզ, որը փրկում է մեզ, որը մեկիս դարձնում է երկուս, և երկուսիս՝ մեկ անձնավորություն:
Սիրո՞ւմ էինք...
Երևի...Երևի դա սեր էր, դա կյանքի խորհրդանիշն էր: Բայց այն մարդը ով չի սիրում և հարգում իր մորը, չի կարող սիրել ոչ մի կնոջ: Չէ, որ մայրն է՝ առաջին կինը, որին մենք սիրել ենք առաջինը, և ինչպես վերաբերվենք մենք մեր ծնողներին, այնպես էլ կվերաբերվենք մյուս աղջիկներին:
Երջանկություն գոյորություն ունի. այն թաքնված է մեր սրտերում: Սիրելով մեր մորը, մենք կգտնենք մեր կյանքի իդեալին, մեր երազանքին, և այդժամ մեր սիրած աղջիկը մեզ կպատասխանի մեղմ, քնքուշ ժպիտով: Սա է իսկական սերը, որը չունի սահմաններ, չունի նախապայմաններ, չկան դժբախտ դեմքեր, չկան և-էր և բայց-էր: Կան սիրահարված աչքեր, որոնք անընդհատ ձգտում են կատարելության: Եվ ապրում են մեկմեկու համար, այլ ոչ լոկ անձի: Մեկը տառապում է մյուսի ցավով, ուրախանում է մյուսի հաջողություններով:
Իսկ կարո՞ղ է այս ամենը լինել առանց սիրո, առանց մեր իմացած սիրո:
Իհարկե կարող է...Խոսքը ընկերների մասին է...Ընկերներ ասելով, եկեք չհասկանանք միայն տղա և տղա, աղջիկ և աղջիկ հարաբերությունները, այլ եկեք ընդլայնենք մեր աշխարհայացքը և հասկանանք, որ այս կյանքում, բացի կեղտոտ հաճույքներից, կան նաև գեղեցիկ զգացմունքներ անծանոթների միջև, կան այնպիսի մարդիկ, որոնք հարգում են իրար, և ապրում են օգնելու համար մյուսին:
Իհարկե քիչ են այն մարդիկ, որոնք ապրում են վերոնշյալ հատկանիշներով, բայց իհարկե՝ կան...
Ուղղակի պիտի լավ փնտրենք, որպեսզի կարողանանք գտնել...Չէ, որ դժվար է ապրել առանց լավ մարդու, դժվար է նաև ապրել առանց վատ մարդու...Այստեղ վատն էլ իր դերը ունի, սակայն պիտի ապրենք, որպեսզի փրկենք լավին, այս է մեր կյանքի խորհրդանիշը:
Իսկ սիրո դեպքում լինում են պահեր, երբ ցանկանում ենք սիրո դեղը խմել, որպեսզի այլևս չսիրենք...

суббота, 22 сентября 2012 г.

Շիրակ՝ իհարկե Հաղթանակ...

Այսօր Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ Շիրակ-Արարատ հանդիպումը: Երկու կողմերը տրամադրված էին մարտական, բայց զգացվում էր, որ Գյումրիի Շիրակի ֆուտբոլիստները կարգով և խաղամակարդակով ավելի բարձր մակարդակի վրա էին գտնվում: Իհարկե չնսեմացնելով Արարատի ֆուտբոլիստների խաղը, ասեմ, որ Արարատը խաղավերջում մոտ 5 րոպե չէր հեռանում Շիրակի տուգանային հրապարակից: Արթուր Հարությունյանի փայլուն խաղի շնորհիվ Շիրակը կարողացավ պահել հաղթական հաշիվը:
Սկզբում Շիրակցիների մոտ նկատվում էր լարվածություն, որն էլ հանգեցրեց ինքնագոլի: Այնուհետև Ֆոֆանա Բեկոն արագ կողմնորոշվելով մրցակցի տուգանային հրապարակում, գրավեց մրցակցի դարպասը: Անդրանիկ Բարիկյանն՝ առաջին խաղակեսի լավագույն խաղացողը և հենց դրա շնորհիվ Բարիկյանը կարողացավ շատ դիպուկ և գեղեցիկ հարվածով առաջ մղել Գյումրեցիներին:
Մինչ ընդմիջում Արարատի ֆուտբոլիստները կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը՝ 11 մետրանոց հարվածի շնորհիվ: Սակայն ինչպես նշեցի, խաղի բարձր մակարդակը իրենը ասեց, և երկրորդ խաղակեսում Արա Մկրտչյանը գրավելով Արարատի դարպասը խինդ ու բերկրանք պարգևեց Գյումրեցի հանդիսատեսին:
Մարզիչներ...
Վարդան Բիչախչյան՝ Շիրակի մարզիչ: Գտնվելով խաղադաշտում ուշադիր հետևում էի նաև մարզիչների գործողություններին: Վարդան Բիչախչյանը աչքի ընկավ իր հանգիստ բնավորությամբ, երբ Շիրակցիները սխալվում էին նա ուղղակի ընկերական խոսում էր նրանց հետ:
Աբրահամ Խաշմանյան՝ Արարատի մարզիչ: Ամբողջ հանդիպումը անցկացրեց կանգնած վիճակում: Անընդհատ, ամեն սխալից հետո, դժգոհում էր և միանգամից այդ դժգոհությունը արտահայտում պահեստային նստարանին նստածներին: Անհամբեր, բայց միաժամանակ շատ համբերատար մասնագետ: Իրոք, որ նախկին անմխիթար Արարատը, գոնե մի քիչ սկսել էր խաղալ:
Եվ ահա մրցավարներ...Ընդհանուր առմամբ խաղը լավ սպասարկեցին մրցավարները: Սակայն որոշ դեպքերում այնպիսի պարզագույն սխալներ էին գործում, որ զարմալի էր, թե նրանց ինչպես են վստահել այս հանդիպումը: Մի քանի անգամ, պարզագույն իրավիճակում եզրային նետումը տրվեց հակառակորդ թիմին, երբ պարզ երևում էր, որ գնդակը լքել է խաղադաշտը մյուս թիմի ֆուտբոլիստից: Եվ իհարկե խնայողաբար էր ցույց տալիս դեղին քարտ էր, որն էլ պատճառ հանդիսացավ այն բանի, որ անընդհատ խաղտվում էր խաղի կանոնները: