суббота, 22 сентября 2012 г.

Շիրակ՝ իհարկե Հաղթանակ...

Այսօր Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ Շիրակ-Արարատ հանդիպումը: Երկու կողմերը տրամադրված էին մարտական, բայց զգացվում էր, որ Գյումրիի Շիրակի ֆուտբոլիստները կարգով և խաղամակարդակով ավելի բարձր մակարդակի վրա էին գտնվում: Իհարկե չնսեմացնելով Արարատի ֆուտբոլիստների խաղը, ասեմ, որ Արարատը խաղավերջում մոտ 5 րոպե չէր հեռանում Շիրակի տուգանային հրապարակից: Արթուր Հարությունյանի փայլուն խաղի շնորհիվ Շիրակը կարողացավ պահել հաղթական հաշիվը:
Սկզբում Շիրակցիների մոտ նկատվում էր լարվածություն, որն էլ հանգեցրեց ինքնագոլի: Այնուհետև Ֆոֆանա Բեկոն արագ կողմնորոշվելով մրցակցի տուգանային հրապարակում, գրավեց մրցակցի դարպասը: Անդրանիկ Բարիկյանն՝ առաջին խաղակեսի լավագույն խաղացողը և հենց դրա շնորհիվ Բարիկյանը կարողացավ շատ դիպուկ և գեղեցիկ հարվածով առաջ մղել Գյումրեցիներին:
Մինչ ընդմիջում Արարատի ֆուտբոլիստները կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը՝ 11 մետրանոց հարվածի շնորհիվ: Սակայն ինչպես նշեցի, խաղի բարձր մակարդակը իրենը ասեց, և երկրորդ խաղակեսում Արա Մկրտչյանը գրավելով Արարատի դարպասը խինդ ու բերկրանք պարգևեց Գյումրեցի հանդիսատեսին:
Մարզիչներ...
Վարդան Բիչախչյան՝ Շիրակի մարզիչ: Գտնվելով խաղադաշտում ուշադիր հետևում էի նաև մարզիչների գործողություններին: Վարդան Բիչախչյանը աչքի ընկավ իր հանգիստ բնավորությամբ, երբ Շիրակցիները սխալվում էին նա ուղղակի ընկերական խոսում էր նրանց հետ:
Աբրահամ Խաշմանյան՝ Արարատի մարզիչ: Ամբողջ հանդիպումը անցկացրեց կանգնած վիճակում: Անընդհատ, ամեն սխալից հետո, դժգոհում էր և միանգամից այդ դժգոհությունը արտահայտում պահեստային նստարանին նստածներին: Անհամբեր, բայց միաժամանակ շատ համբերատար մասնագետ: Իրոք, որ նախկին անմխիթար Արարատը, գոնե մի քիչ սկսել էր խաղալ:
Եվ ահա մրցավարներ...Ընդհանուր առմամբ խաղը լավ սպասարկեցին մրցավարները: Սակայն որոշ դեպքերում այնպիսի պարզագույն սխալներ էին գործում, որ զարմալի էր, թե նրանց ինչպես են վստահել այս հանդիպումը: Մի քանի անգամ, պարզագույն իրավիճակում եզրային նետումը տրվեց հակառակորդ թիմին, երբ պարզ երևում էր, որ գնդակը լքել է խաղադաշտը մյուս թիմի ֆուտբոլիստից: Եվ իհարկե խնայողաբար էր ցույց տալիս դեղին քարտ էր, որն էլ պատճառ հանդիսացավ այն բանի, որ անընդհատ խաղտվում էր խաղի կանոնները: 

Комментариев нет:

Отправить комментарий