суббота, 11 августа 2012 г.

Եվ դո՞ւ բրոտոս, թե՞...

Հայաստանի Հանրապետություն...
-Ի՞նչ...
Այո, Հայաստանի Հանրապետություն, այն կա, և այնտեղ տիրում է միայն սուտը, կեղծիքը, անիմաստ ընտրությունները, օլիգոպոլիկ համակարգը, կրիմինալ աշխարհը, բարձր հարկային դաշտը և շատ այլ հետաքրքիր երևույթներ, որոնցով մենք տարբերվում ենք մնացածներից: Լավ, թե՞ վատ դուք որոշեք:

Ինչու ենք մենք դիմանում, ամենուր կեղծիք, ամենուր դավաճանություն, ախր հետաքրքիրը այն է, որ մարդիկ այնքան անկուշտ են, որ այդքան գումարներ ունենալուց հետո, նորից ձգտում են ավելիին, բայց ո՞ւմ հաշվին... Մե՞ր... Հա բա էլ ում... Չկա, չունենք այն պետությունը, որին կվստահեի ես, որպես ՀՀ քաղաքացի... Այսօր չունենք այն մտածելակերպը, որ պետության տերը մենք ենք, այլ ոչ թե 10000 դրամը: Մարդիկ չեն գիտակցում, որ ապրում են խաբված, ապրում են այնպես ինչպես նախամարդը, միայն տարբերվելով նրանով, որ ունեն հեռուստացույց... Հեռուստացո՞ւյց...Բառը բացելով հասկանում ենք, հեռուն սուտ ցույց տվող... Էլ ինչ հեռուստատեսություն, եթե այն կախված է իշխանությունից, երբ վխտում են սերիալները, որոնք չունեն իմաստ, բայց գերում են հասարակությանը, որոնք խեղաթյուրում են փոքրերի մտածելակերպը, որոնք գոյատևում են, որպեսզի գումար աշխատեն...Իսկ մենք էլ, եթե ցանկանանք գումար աշխատել, ասենք հիմնելով փոքրիկ բիզնես...Բոլորի համար պարզ է, որ չարժե շարունակել, որովհետև ինչ բիզնես Հայաստանում, որտեղ կոռուպցիան գերզանցում է մարդկանց թվաքանակին, որտեղ հարկերը կրկնակի բարձր են, քան մարդկանց
շահույթը, որտեղ օրենքները ի վնաս հասարակությանն են... Օրինակ բերեմ... Մանր և միջին բիզնես հիմնողները, պետք է, առաջին 3 ամսվա հարկը միանգամից մուծեն, բայց ինչպես է դա հնարավոր, երբ մարդը չգիտի իր գլխի գալիքը, երբ հիմնում է բիզնես, բայց բացի հարկերից, պետք է փայատեր դարձնի տեղի օլիգարխիոն համակարգի ներկայացուցիչներից մեկին: Ասենք ոչ...
Քանդում ենք կանաչապատ տարածքները, այն ժամանակ երբ համարվում ենք քարքարոտ երկիր...Թեղուտ, Թռչկան, ահա ևս մեկ ապացույց այն բանի, որ փողը ամեն ինչ արժե մի քանիսի համար... Բայց ապրեն այն մարդիկ, որոնք պայքարեցին, և հաղթանակի հասան, և պետությունը սկսեց մտածել, որ Հայաստանում էլ կա այն հասարակությունը, որը պաշտպանելու է իր իրավունքները...Ահա այսպես պիտի համախմբվենք ցանկացած պնդրի շուրջ և այսպես պայքարենք հաղթանակի համար... Բայց չմոռանանք և այդ հողի վրա չընկնենք ինչ-որ թևի տակ, այսինքն պայքարենք, բայց երբեք կամակատար չդառնանք ինչ-որ մեկի ձեռքում, ինչպես դա եղավ Գյումրիում Ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության ժամանակ...Եկեք այնպես անենք, որ մեր միջոցով PR չանեն...
Շուտով նաև ընտրություններ են, արդեն պատկերացնում եք ինչ է լինելու...Եթե քաղաքապետի ընտրություններում բուքմեյքերները խաղադրույք առաջարկեին, կարծում եմ կսնանկանային...Բոլորի համար պարզ է, ով է դառնալու քաղաքապետ...Խայտառակություն...Չկա ոչ մի մրցակցություն...Եվ մենք պիտի խոսենք քաղաքի բարեկարգման մասին, ինչ բարեկարգման մասին է խոսքը, երբ չկա առողջ մրցակցություն, երբ ում ուզում են նայել լինում է քաղաքապետ, երբ չկան այն մարդիկ, որոնց մեջ մենք պետք է ընտրենք լավագույնին և այսպես մենք դժվար թե հասնենք քաղաքի բարեկարգմանը...Դժվար թե՞....Պահանջում ենք ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ...

среда, 1 августа 2012 г.

Ո՞վ եմ ես, ո՞վ ես դու...

Ոչ մեկ չգիտի դիմացինին, ոչ մեկ չգիտի ինչ է մտածում դիմացինը, բայց միշտ էլ կա այն մարդը ով գիտի, թե ով ես դու...Կյանքում երևի ամեն մեկն ունի իր այդ մեկը, այն մեկը, որին կվստահի, կսիրի, կհարգի և վերջապես կարտացոլի...Ինչի՞ կարտացոլի...Որովհետև, եթե գտնում ես այդ մեկին, ուրեմն դու նման ես նրան, եթե նման չլինեիր, դժվար թե նրան կարողանայիր գտնել...Սերը նման է քամուն, այն երբեք չես տեսնում, բայց միշտ զգում ես... Եվ ինչպես քամին, հնարավոր է սերն էլ լինի անցողիկ...

Բայց կարող է և չլինել անցողիկ, միայն այն ժամանակ երբ լինես անկեղծ քո դիմացի հետ...Անկեղծությունն է միշտ հաղթում, սերը կառուցվում է անկեղծության հիման վրա...Միայն սերն է, որ միացնում է մեզ...Իհարկե ոչ, կյանքում կան արժեքներ, որոնք թանկ են, չեմ ասի սիրուց, հնարավոր է չհամաձայնվեք, բայց համաձայնվեք, որ հնարավոր է իսկական ընկերություն տղայի և աղջկա միջև...Այդ ընկերությունը լինի սիրո հենքի վրա, բայց երբեք չգերազանցի իր դերը...Կարծում եմ հնարավոր է, և հնարավոր է միայն ու միայն այն դեպքում, երբ երկուսն էլ հարգում են իրար, շփվում են ազնիվ մեկմեկու հանդեպ, և չունեն սպասելիքներ իրարից... Այ սա կոչվում է ընկերություն...Եղեք բարի միմյանց հանդեպ, ապրում եք մեկ անգամ, և բոլորին էլ հիշում են, մեկին լավ տեսանկյունից, մեկին վատ...Եվ փորձեք այնպես ապրել, որ Ձեզ հիշել, որպես լավ մարդ, որպես մի կերպար, որով առաջնորդվեն մյուս սերունդները...Թվարկված արժանիքներով մարդիկ քիչ են, բայց կան գտեք նրանց, ես գտել եմ, նույնը մաղթում եմ նաև Ձեզ...