вторник, 3 июля 2012 г.

Փնթիություն, թե՞........

Բարև ձեզ...Երկար ժամանակ է ինչ բլոգը չի թարմացվում...կներեք....
Եկեք այսօր անդրադառնանք Մեր քաղաքի աղբամաններին, և իհարկե աղբամանների դատարկվելուն: Ըստ երևույթին մոռացումի մատնված այս աշխատանքը, որոշ մարդկանց համար հանդիսանում է գումար շորթելու մեկ այլ միջոց: Շատ հետաքրքիր է, որ արտերկրում փորձում են աղբից գումար ստեղծել, մինչ դեռ Հայաստանում, առավել ևս Գյումրիում, մոռացել են աղբի մասին, և աղբին հիշում են 3 շաբաթը մեկ: Հարգելի պատասխանատուներ ինչի եք մոռանում նրանց, կնեղանան չէ՞: Մենք մարդիկս դեռ կդիմանանք, Ձեր վերաբերմունքին, բայց նրանք /հեզ ու քնքուշ աղբերը/ հնարավոր է մի օր ընդվզեն և հեռանան Գյումրիի փողոցներից, չնայած չեմ հավատում դրան, քանի դեռ ունենք անհետևողական մարդիկ այս գործում: Միայն խոսում են աղբի գումարը չվճարող մարդկանց մասին և /Խնդրում ենք աղբը թափել աղբամանում/, բայց ինչպես եթե, տեղ չկա.............Խոսացեք ժողովուրդ մի թողեք, որ այս խնդիրը բարդանա և դառնա մեծ գլխացավանք.....Եվ եթե աղբահանությունը պիտի իրականացվեր օրը 2 անգամ, ապա չեմ վախենա ասելու, որ մեր մոտ այն իրականացվում է 2 շաբաթը մեկ, և պատճառը այն չէ թե աղբը չի լցվում, պատճառը մեկն է անտարբերությունն ու անհետևողականությունը: Գիտեք Մենք էլ ենք անտարբեր դրա համար էլ պատասխանատուներն էլ են անտարբեր: Մի խոսքով, հորդորում եմ բոլորիդ բողոքել քաղաքապետարան, որպեսզի լուծվի այս խայտառակությունը....

1 комментарий:

  1. Մի տարի առաջ Գյումրիում և Վանաձորում բացվեցին աղբի տեսակավորման և վերամշակամն գործարաններ, սակայն այսօր այդ երկու գործարաններն էլ փակ են, քանի որ մարդիկ հենց իրենք չանջատեցին շինարարականը սննդայինից, բժշկականը, ռադիոակտիվից, բացի այդ տարածաձրջանում սկսվեց արտագաղթ և հետևաբար ըստ աղբի բիզնեսով զբաղվող մարդկանց հայտնի խոսքերից մեկի <> առաջնորդվեցին այդ գործարանները և այսօր այսպիսին է իրավիճակ գրեթե ամբողջ ՀՀ տարածքում, սակայն Երևանում և Սյունիքի մարզում վերսկսվել են այդ աշխատանքները այնպես, որ սպասենք դեպքերի զարգացմանը ...

    ОтветитьУдалить