среда, 3 октября 2012 г.

Պարտականություն, թե՞...



Հայաստան...2012 թվական...Երիտասարդություն...Սեր...Բայց արդյո՞ք դա սեր է, թե ուղղակի պարտականություն: Միթե՞ բոլորը սեր խոստովանելուց անկեղծ են գտնվում դիմացինի հանդեպ, միթե չկա միջավայրի ճնշումը, միթե՞ չեն սիրահարվում, որպեսզի ցույց տան թե սիրել են, կամ էլ սիրվել են: Ահա այս հարցերն են, որ տանջում են ինձ և որոշեցի գրել այս թեմայով:
Եկեք խոենք մեր մասին, կամ էլ շրջապատի: Ես կխոսեմ շրջապատիս մասին: Շատ մարդկանց եմ ճանաչում, շատերին լավ եմ ճանաչում, իսկ շատերին էլ՝ գերազանց: Նկատել եմ, որ շատերը ուղղակի դրդված են սիրում, կամ սիրահարվում, ինչպես կընդունեք այդ զգացումը: Շրջապատը սիրում է, ես ինչի չսիրեմ: Այս տրամաբանությամբ գրեթե բոլորը սիրահարվում են: Գտնում են մեկին ով կլրացնի այդ ինքնահաստատման մեխանիզմը, այդ թերությունը իրենց մեջ: Այո թերությունը, նրանք դա համարում են թերություն, նրանք չեն գիտակցում իրենց կատարած մեղքը, այլ շարժվում են ենթարկվելով այլոց ճնշումներին: Սա էլ մի թերություն է, որը հասունացել է մեր հասարակության մեջ, և ասեմ որ շարունակում է հասունանալ:
Իզուր չէ ասված՝ հրաշտակներն այն անվանում են երկնային պարգև, սատանաները՝ դժոխային կտտանքներ, իսկ մարդիկ՝ սեր: Դժվար է սիրել իսկապես, դժվար է գտնել իսկական սիրուն, և պետք չէ շարժվել շրջապատյան մղումներով: Վերջիվերջո պիտի ապրել, պիտի ապրել արժանավայել, ոչ թե կեղտոտ վարվելակերպ ունենալ բոլորի հանդեպ: Չկա մշտական գեղեցիկ վարվելակերպ, բայց կա արժանապատիվ պահվածք, որը փակում է չարյաց փոքրագույնը:
Եկեք չխաբենք մեկս մյուսիս, և ապրենք ազատ, անկեղծ և անեղծ աշխարհում: Սիրենք, բայց սիրենք իսկապես, սիրենք սրտանց, սիրենք ինքնաբերաբար, այլ ոչ՝ պարտադրված:
Եվ հիշեք՝ կինը այնքան ժամանակ է երիտասարդ, քանի դեռ նրան սիրում են: Այնպես որ, սիրեք Ձեր ընտրյալներին, սիրեք հավերժ և ընդմիշտ կլինեք երջանիկ նրա հետ միասին:

Հ.Գ. Հնչած կարծիքները կարող են չհամընկնել Ձեր կարծիքի հետ: Սա սուբյեկտիվ կարծիք է:

Комментариев нет:

Отправить комментарий